SME Banking Club սեմինար թեմյով բոլոր նորությունները

Երևանում Կոնվերս բանկի աջակցությամբ SME Banking Club –ի հերթական սեմինարը

05.11.2018 12:17

Երևանում Կոնվերս բանկի աջակցությամբ SME Banking Club –ի հերթական սեմինարը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 9-ին  Երևանում կկայանա SME Banking Club –ի հերթական սեմինարը` նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող  ՓՄՁ վարկավորման հնարավորություններին:

Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՄSME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային  մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և  ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների»,- ասել է SME Banking Club_ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում Կոնվերս բանկի աջակցությամբ SME Banking Club –ի հերթական սեմինարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024