SMS-ծանուցումներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը SMS-ծանուցումների ծառայություն է գործարկել ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ

10.01.2017 16:02

ՎՏԲ-Հայաստան Բանկը SMS-ծանուցումների ծառայություն է գործարկել ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկել է նոր՝ անվճար SMS-ծանուցումների ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, SMS-ծանուցումների միջոցով Բանկի հաճախորդներն այսուհետ իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների մասին:

Մասնավորապես, բանկի ավանդատուներն ավանդներ ձևակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձևակերպելիս կստանան բանկից գործարքը հաստատող SMS-ծանուցում` դրանով իսկ բարձրացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործարքների հուսալիությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը SMS-ծանուցումների ծառայություն է գործարկել ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024