Swissquote թեմյով բոլոր նորությունները


04.07.2018 19:03

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս բնակչությանը զերծ մնալ Swissquote bank–ի հետ գործընկերությամբ Financial Trading House–ի ծառայություններից, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյանը։

Շվեյցարական Swissquote bank–ը հուլիսի 2–ին Երևանում հայտարարել է Հայաստանից հաճախորդներ ներգրավելու մեկնարկի մասին։ Հայաստանում բանկի գործընկեր դարձավ FTH–ը (Financial trading house)։ Շնորհանդեսին ներկա գտնված Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Swissquote bank–ի հետաքրքրվածությունը հայկական շուկայի նկատմամբ, նախևառաջ, խոսում է երկրի նկատմամբ վստահության մասին։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն նոր  ծառայությունների նկատմամբ հասանելիություն կստանա, այլ նաև ֆինանսական ռեսուրսների ավելի լայն շրջանառության հնարավորություն, ավելացնելով, որ դա, այդ թվում, մեծացնում է երկրի հեղինակությունը և ներդրողների վստահությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024