TANDEM TRANSFERS թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների ազգային համակարգի հետ

30.05.2014 18:17

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների ազգային համակարգի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը համալրել է արագ դրամական փոխանցումների համակարգերի իր շարքը` միանալով Tandem Transfers առաջին ազգային համակարգին, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդները կարող են ստանալ և կատարել դրամական փոխանցումներ Tandem Transfers համակարգի միջոցով առանց հաշիվ բացելու ինչպես Հայաստանի տարածքում համակարգի անդամ բանկերի միջև, այնպես էլ արտերկիր: Փոխանցումները կատարվում են վայրկենական ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով ու ՌԴ ռուբլով:

Tandem Transfers արագ դրամական փոխանցման համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ամենաշահավետ սակագներով. ՀՀ տարածքում փոխանցումների սակագինը կազմում է փոխանցվող գումարի 0.8%, իսկ արտերկիր փոխանցումներինը` 1.3%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների ազգային համակարգի հետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024