TeeGschwendner թեմյով բոլոր նորությունները

Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner

23.02.2018 16:12

Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․մենք Հայաստանում գտանք այն, ինչ  փնտրում էինք TeeGschwendner

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի Նյուրնբերգ  քաղաքում  անցկացվող «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակում հայկական «Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները գերմանական TeeGschwendner-ի  հետ համաձայնագիր կնքեցին բուսական թեյի արտահանման վերաբերյալ, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի մամուլի ծառայությունը:

«Հայաստանյան երկու կազմակերպությունների մասին իմացել ենք NABU-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի  կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության ծրագրի միջոցով։ Կարծում եմ նախագիծը շատ լավ հնարավորություններ և հեռանկար է ստեղծել  թե՛ Հայաստանում օրգանական թեյ արտադրողների, թե՛  մեզ համար։ Այսօր երկու կազմակերպությունների  հետ ստորագրեցինք  արտահանման վերաբերյալ համաձայնագիր, բայց չենք սահմանափակվելու միայն մեր գործընկերներից թեյ գնելով․ մենք ավելի լայն համագործակցություն ենք նախատեսում։ Առաջին հերթին մեր նոր գործընկերներին ծանոթացնելու ենք եվրոպական շուկայի ստանդարտներին և առանձնահատկություններին, նրանց աշխատակիցների համար նաև կանցկացնենք թրեյնինգներ։ Միասին վեր ենք հանելու արտադրական ցիկլում առկա բոլոր խնդիրները և դրանք միասին էլ  լուծելու ենք։ Սա TeeGschwendner-ի կողմից  տարածաշրջանում իրականացվող առաջին պրոյեկտն է,  և կարող եմ ասել, որ մենք Հայաստանում գտանք հենց այն, ինչը որ փնտրում էինք»,- իր խոսքում նշեց Թիգեշվենդներ ընկերության «Արտադրանքի պատրաստման» գծով պատասխանատու Լուկաշ Պարոբին։

TeeGschwendner ընկերությունը աշխարհի 4 մայրցամաքների 7 տարբեր երկրներում ունի ավելի քան 130 մասնագիտացված խանութ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024