TEMPO թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության «TEMPO» ծառայությունից 2012 թվականին օգտվել է 304 քարտապան

26.02.2013 12:47

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության «TEMPO» ծառայությունից 2012 թվականին օգտվել է 304 քարտապան

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի «TEMPO» ծառայությունից օգտվել է 304 քարտապան, նշում են ընկերության մամուլի ծառայությունից:

2012 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մշակել և ներդրել է մի շարք նոր բանկային պրոդուկտներ, որոնք ուղղված են Բանկի հաճախորդային բազային ընդլայնմանը: Քարտապաններին առաջարկվող նոր պրոդուկտներից է «TEMPO» ծառայությունը, որը Առէկսիմբանկի բոլոր դրամական փոխանցումների համակարգերի հաճախորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություն ստանալ դրամական փոխանցումներ առանց բանկ այցելելու, ինչպես նաև ստանալ օվերդրաֆտ` անկախ փոխանցումների հաճախականությունից ու գումարի չափից: Տարվա ընթացքում «TEMPO» ծառայությունից օգտվել է թվով 304 քարտապան, իսկ 2013 թվականին Բանկը նախատեսում է ավելացնել ծառայության օգտատերերի թիվը 10%-ով:

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ «TEMPO» ծառայությունը թույլ է տալիս փոխանցել ստացված գումարը Visa Electron կամ MasterCard Maestro բանկային քարտերին` գործառնական օրվա ընթացքում բանկ կատարած հեռախոսազանգի միջոցով: Գումարը քարտի վրա փոխանցելու համար փոխանցող անձը պետք է զանգահարի 8202 կարճ համարին (լրացուցիչ համարներ`140,143,146), հայտնի օպերատորին իր գաղտնաբառը, հաճախորդի կոդը և փոխանցման կոդը: Մինչև գործառնական օրվա ժամը 17:00-ը ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա միևնույն աշխատանքային օրը: Գործառնական օրվա ժամը 17:00-ից հետո ստացված հեռախոսազանգերով փոխանցման գումարը հասանելի է դառնում քարտի վրա հաջորդ աշխատանքային օրը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության «TEMPO» ծառայությունից 2012 թվականին օգտվել է 304 քարտապան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024