17.05.2021 11:39
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը՝ անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափել առօրյա մանր գործերից, օպերատիվ լուծել կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ և փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսել ցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր և գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է ... նույնիսկ եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի և կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ