Western Union թեմյով բոլոր նորությունները

Western Union-ը շարունակում է աշխատանքը Սիրիայում, սակայն աշխատում է խափանումներով

02.08.2012 16:04

Western Union-ը շարունակում է աշխատանքը Սիրիայում, սակայն աշխատում է խափանումներով

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Western Union-ը միակ դրամական փոխանցումների միջազգային համակարգն է, որ գործում է Սիրիայում: Ընկերությունը երկրում տրանզակցիաների ծավալի անկում է գրանցել: Չնայած երկրում տիրող ծանր դրությանը՝ ընկերությունը շարունակում է գործունեությունը, BFM.ru-ին է հայտնել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավագ փոխնախագահ Ժան Կլոդ Ֆարախը:

«Երկրում տիրող իրավիճակի պատճառով մեր ցանցն անընդհատ խափանվում է ծառայություններ մատուցելիս: Սակայն մենք դեռ աշխատում ենք այդ երկրում»,- նշել է թոփ-մենեջերը:

Western Union-ը գործում է 17 սիրիական քաղաքներում,  մոտավորապես՝ 90 կետերի միջոցով, դրանք են՝ բանկերը, տարադրամի փոխանակման և դրամական փոխանցումների կետերը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Western Union-ը շարունակում է աշխատանքը Սիրիայում, սակայն աշխատում է խափանումներով

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024