www.abcfinance.am թեմյով բոլոր նորությունները

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է www.abcfinance.am կայքը

14.01.2010 17:22

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է www.abcfinance.am կայքը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է «Ֆինանսներ բոլորի համար» կայքը (www.abcfinance.am), որը ֆինանսական ոլորտի ծառայություններն է ներկայացնում սպառողների համար:

Ինչպես հինգշաբթի լրագրողներին կայքի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը, կայքը բնակչության ֆինանսական իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված խոշոր և կարևոր քայլ է:

«Կայքը նախատեսված է սովորական օգտվողների համար, որոնք չունեն պրոֆեսիոնալ ֆինանսական գիտելիքներ, սակայն մատչելի լեզվով տեղեկատվության կարիք ունեն՝ ֆինանսների անձնական կառավարման համար», - ասաց Մկրտչյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է www.abcfinance.am կայքը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024