Zeppelin Armenia թեմյով բոլոր նորությունները

ԱԳԲԱ լիզինգը և Catepillar ընկերությունը գործակցության հուշագիր են ստորագրել

20.12.2016 17:30

ԱԳԲԱ լիզինգը և Catepillar ընկերությունը գործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգի, Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի և Caterpillar Financial-ի միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի շրջանակում կողմերը շարունակելու են համագործակցությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ըստ հուշագրի, ՀՀ-ում հնարավոր կլինի CAT տեխնիկա ձեռք բերել ավելի շահավետ պայմաններ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով։

«Մոտ ժամանակներում կողմերը հանդես կգան ֆինանսավորման պայմանների մասին հայտարարությամբ: Հաշվի առնելով ԱԳԲԱ Լիզինգի և Zeppelin Armenia-ի միջև համագործակցության արդյունքում Հայաստանում տվյալ ոլորտի զարգացումը՝ այսուհետ Caterpillar Financial-ի կողմից ֆինանսավորումը իրականացվելու է նախկին տարեկան տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով»,– ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԳԲԱ լիզինգը և Catepillar ընկերությունը գործակցության հուշագիր են ստորագրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024