Դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է. Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելի մակարդակում է, երեքշաբթի ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք ուզում ենք հավատալ, որ հայկական դրամի փոխարժեքի ներկայիս տատանումը ժամանակավոր երևույթ է, և այն գտնվում է վերահսկելի մակարդակում, ինչպես նաև դրա ազդեցությունը կլինի կառավարելի», – ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումների հնարավոր ազդեցությանը 2021 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վրա, նախարարը նշեց, որ բյուջետային ցուցանիշների հաշվարկների հիմքում ընկած էր նոյեմբերի 2–ին գրանցված հայկական դրամի փոխարժեքը։

«Ինչպիսն կլինի փոխարժեքը, դրանից էլ կախված է բյուջեի կատարումը: Եթե կառավարության հնարավորությունները բավարարեն, համապատասխան արձագանք կլինի, եթե ոչ, ապա այն կդառնա լրացուցիչ քննարկման և որոշումների կայացման առարկա», – ասաց Ջանջուղազյանը:

2021թ.–ի պետյբուջեի նախագծի համաձայն, եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 569,06մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 843,1մլրդ դրամ` 274մլրդ դրամ պակասուրդի դեպքում (ՀՆԱ–ի 4,1%–ը)։ Տնտեսական աճը նախատեսված է 4,8%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img