Գովազդ

Flash-բաներներին ներկայացվող տեխնիկական պահանջներ

Պորտալում գովազդ տեղադրելու համար գործակալությանը պետք է փոխանցվի .SWF ձևաչափի բաներ, ինչպես նաև պատվիրատուի գովազդվող էջի հղումը (URL): Գովազդի մեկ միավորին վերաբերող բոլոր ֆայլերը պետք է ունենան միևնույն անունը: .SWF ֆայլերից յուրաքանչյուրի չափը չպետք է գերազանցի 100 Kb:

Թույլատրվում է օգտագործել 8-րդ կատեգորիայից ոչ բարձր Flash:

Բաների ֆորմատը (բարձրություն և լայնություն) պետք է համապատասխանեն ներկայացված պահանջներին: Պատվիրատուի գովազդվող էջին անցումը պետք է իրականացվի միայն բաների վրա մկնիկով սեղմելով: Բաների վրա սեղմելիս պատվիրատուի գովազդվող էջը պետք է բացվի նոր պատուհանում: Միաժամանակ armbanks.am կայքի պատուհանը պետք է բաց մնա:

Flash բաներում հղում ստեղծելու նպատակով անցումների հաշվարկի հնարավորությունն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել button օբյեկտը՝ բաները սեղմելու իրադարձության մշակողի միջոցով:

on (release) {
getURL(_root.link1, “_blank”);
}

Չի թույլատրվում բաների հասանելիությունը օգտվողների անձնական տեղեկատվությանը (SharedObject, LocalConnection, System.getClipboard կոնստրուկացիաներ, հասանելիություն բարձրախոսին կամ տեսախցիկին և այլն):

Բաները չպետք է մեծ ծանրաբեռնվածություն ստեղծի օգտվողի համակարգչի պրոցեսորի համար: Նշված պահանջներին չհամապատասխանող բաներները չեն ներկայացվի կայքում:

Գովազդի տեղադրման կանոններ

Մենք մեզ իրավունք ենք վերապահում տեղադրման չընդունել բաները՝ առանց պատճառների բացատրության: