Բանկեր
10.02.12 Հայկական բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկությունների վարկավորման ծավալը դեկտեմբերին կրճատվել է 0,2%՝ մինչև 710,8 մլրդ դրամ
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերի ծավալը 2011 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կրճատվել է 0,2 տոկոսով՝ մինչև 710,8 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:
Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և աշխարհի ավելի քան 20 երկրների «Յանդեքս-Դենգի»-ի օգտագործողներն այսօրվանից կարող են միջոցներ տեղափոխել Visa կամ MasterСard ցանկացած քարտի վրա, ասվում է «Յանդեքս-Դենգի»-ի կայքում:
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 0,3 տ.կ.-ով՝ մինչև 13 տոկոս, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:
Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտում տրամադրված վարկերի մասնաբաժինը 2011թ.-ի դեկտեմբերին կազմել է ռեզիդենտներին հատկացված բոլոր վարկերի (տնտեսության բնագավառներով) 23 տոկոսը:
Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation – IFC) ներդրումների ծավալը 2012թ.-ի սկզբից կազմում է 40 մլն դոլար, ասել է Կոկվասի հարցով տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը (Thomas Lubeck):ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ըստ 2011թ.-ի տվյալների, հայկական առաջատար հինգ բանկերին է բաժին ընկել բանկային հատվածի ակտիվների գրեթե կեսը՝ 45,8 տոկոսը կամ 950,1 մլրդ դրամը:
2011թ.-ի չորրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ հաշվետվությունների տվյալներով՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 2,1 տրլն դրամ՝ 2010թ.-ի համեմատ ավելանալով 33,6 տոկոսով:
Ինչպես ցույց է տալիս [...]
Լրահոս
11.02.2012 


















