ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամական փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

16.01.2019 15:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամական փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ /. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա՝ նոր հաճախորդների համար, ովքեր ներկայացնում են փոքր և միջին բիզնեսը ու հետաքրքրված են Swift դրամական փոխանցումներով: Ակցիայի ընթացքում BEN/OUR միջազգային դրամական փոխանցման տոկոսադրույքը կսահմանվի 0 ՀՀ դրամ (USD, EUR, RUR), հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիան կտևի մինչև 10.04.2019:

Նշվում է, որ ակցիայի ավարտից հետո Swift միջազգային դրամական փոխանցումների սակագինը կհամապատասխանի Բանկի ստնդարտ սակագներին: Ամբողջ անհրաժեշտ տեկեկատվությանը կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով:

«Բանկ ՎՏԲ-Հայաստանը ձգտում է զարգացնել ու բարելավել փոքր և միջին բիզնեսը Հայաստաբում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post