23.04.2019 17:02
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի «SKYSERVICE 2019» 4-րդ միջազգային ֆորումը, որում Յունիբանկը կներկայացնի Private Banking ուղղությունը: Յունիբանկ Privé –ն VIP հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում և ֆինանսական պլանավորում: Բանկի մասնագետները լիակատար աջակցություն կցուցաբերեն ոչ միայն ֆինանսական հարցերում, այլև կմատուցեն Lifestyle Management ծառայությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Յունիբանկն ակտիվ
զարգացնում է Private Banking ուղղությունը և ավելացնում է հաճախորդների թիվն ինչպես
Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: Նշվում
է, որ VIP հաճախորդների հետ աշխատում է անհատական մենեջեր, ով կօգնի ձևավորել ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից բաղկացած ներդրումային պորտֆել: Մինչև 2019թ. մայիսի 1-ը սպասարկման համար
Յունիբանկ Privé-ն ընտրած` ֆորումի մասնակից հաճախորդներին բանկն
առաջարկում է նվեր` պրեմիում դասի բազմարժութային քարտեր շուրջօրյա սպասարկմամբ, ապահովագրությամբ, կոնսյերժ և Lounge key ծառայություններով:
«Յունիբանկ Privé-ն առաջարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում: Մեր հաճախորդների համար
մենք ստեղծել ենք նաև Privé փակ ակումբ, որի անդամներին առաջարկում ենք սպսարկման արտոնյալ պայմաններ», - նշում է Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը:
«2019թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկ Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ: Յունիբանկ Privé-ի ծառայությունների որակը բարձր է գնահատել և հաճախորդների, և մասնագետների կողմից: 2018թ.-ին Յունիբանկ Privé-ն արժանացավ SPEAR’S Russia Wealth Management Awards մրցանակի՝ ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար», - նշվում է տարածած հաղորդարությունում:
«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: