ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

04.02.2022 12:50
ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. 2022 թվականի  փետրվարի 10-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Ընկերությունը տեղաբաշխելու է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։

«Ի դեպ պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտը, որը վճարվելու է կիսամյակային պարբերկանաությամբ, ազատված է եկամտահարկից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post