Ստացեք գումարը «Տինկոֆ» բանկից՝ նշելով  հեռախոսահամարը

15.07.2022 18:03
Ստացեք գումարը «Տինկոֆ» բանկից՝ նշելով  հեռախոսահամարը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը միանգամայն նոր առաջարկով է հանդես գալիս ԱրարատԲանկի հաշվետերերի համար, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ «Տինկոֆ» բանկի քարտապանները «Տինկոֆ» բանկի բջջային հավելվածի միջոցով կարող են համալրել ԱրարատԲանկի հաճախորդների դրամային (քարտային) հաշիվները՝ նշելով միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է ԱրարատԲանկի տվյալների բազայում։

«Նպատակ ունենալով պարզեցնել Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն դրամական փոխանցումների իրականացման գործընթացը` ԱրարատԲանկը ընդլայնել է առցանց տիրույթում առաջարկվող ծառայությունների շրջանակը՝ ներդնելով «Тинькофф–онлайн» ծառայությունը։ Գաղտնիք չէ, որ այսօր գումար փոխանցելու ամենաարագ և ամենադյուրին մեթոդը հեռախոսահամարով փոխանցումն է, քանի որ այն պահանջում է շահառուի վերաբերյալ նվազագույն տվյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post