Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 32,9մլրդ դրամի հարկ

27.07.2022 12:52
Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 32,9մլրդ դրամի հարկ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործող 17 առևտրային բանկերից 2022թ.–ի հունվար–հունիսին 1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել 16 բանկ` պետբյուջե վճարելով ընդհանուր առմամբ 32,9մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ՊԵԿ–ի հրապարակած տվյալները։

Բանկերի կողմից վճարվող բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված միջոցները կազմել են մոտ 32,7մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքված միջոցները` մոտ 211,4մլն դրամ։

ՊԵԿ–ի տվյալներով, բանկերի շահութահարկը կազմել է մոտ 13,5մլրդ դրամ, եկամտահարկը` մոտ 15,1մլրդ դրամ, ԱԱՀ–ն` մոտ 1,24մլրդ դրամ, այլ հարկերը, տուրքերը` մոտ 3մլրդ դրամ։

Բանկերի շրջանում հարկերի վճարման մասով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը` մոտ 4,76մլրդ դրամ (18–րդ տեղ), ԱԿԲԱ բանկը` մոտ 4,15մլրդ դրամ (21–րդ տեղ), Արդշինբանկը` ավելի քան 3,6 մլրդ դրամ (24–րդ տեղ), Ինեկոբանկը` ավելի քան 3մլրդ դրամ (32–րդ տեղ) և Հայբիզնեսբանկը` մոտ 2,66մլրդ դրամ (42–րդ տեղ)։

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են Կոնվերսբանկը` մոտ 2,24մլրդ դրամ (53–րդ տեղ), Արմսվիսբանկը` մոտ 2,20մլրդ դրամ (55–րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան Բանկը` մոտ 1,97մլրդ դրամ (64–րդ տեղ), Հայէկոնոմբանկը` մոտ 1,7մլրդ դրամ (76–րդ տեղ), IDBank–ը` մոտ 1,24մլրդ դրամ (95–րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը` մոտ 1,22մլրդ դրամ (96–րդ տեղ) և Արարատբանկը` մոտ 1,15մլրդ դրամ (99–րդ տեղ)։

Եվս չորս բանկ զբաղեցրել են հետևյալ դիրքերը ցանկում. Յունիբանկ` մոտ 1,05մլրդ դրամ (111–րդ տեղ), Էվոկաբանկ` մոտ 765.8մլն դրամ (151–րդ տեղ), Մելլաթ բանկ` մոտ 317,4մլն դրամ (194–րդ տեղ) և Բիբլոս բանկ` մոտ 435,5մլն դրամ (276–րդ տեղ)։

Արցախբանկը (կենտրոնական մասնաճյուղ), ով մինչև նախորդ տարին ներառյալ ավանդաբար մտնում են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս տարվա առաջին եռամսյակի և երկրորդ կիսամյակի հաշվետվություններում նշված չէ։ Հիշեցնենք, որ 2021թ.–ի արդյունքում Արցախբանկը (կենտրոնական մասնաճյուղ) վճարել է մոտ 232,7մլն դրամ` զբաղեցնելով 888–րդ տեղը։

Առանձին նշված է ՀՀ կենտրոնական բանկը, որի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 911,9մլն դրամ։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2022թ.–ի հունվար–հունիսին պետբյուջե են վճարել ավելի քան 722մլրդ 325մլն դրամի հարկ։ Ցանկի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է մոտ 104,8մլրդ դրամի հարկ, երկրորդը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն է (ավելի քան 33մլրդ դրամ), երրորդը Grand Tobacco–ն է (ավելի քան 20մլրդ դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post