Հայաստանը ԵՏՄ–ի փոխադարձ առևտրում ավելացրել է մասնաբաժինը մինչև 2,9%  2022թ.–ի 11 ամսում

24.01.2023 13:59
Հայաստանը ԵՏՄ–ի փոխադարձ առևտրում ավելացրել է մասնաբաժինը մինչև 2,9%  2022թ.–ի 11 ամսում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի մասնաբաժինը ԵՏՄ–ի փոխադարձ առևտրում 2022թ.–ի 11 ամսում 1,2 տոկոսից դարձել է 2,9 տոկոս, վկայում են ՎԶԵԲ–ի վերլուծաբանների գնահատականները։

Նշվում է, որ Ղրղըզստանի մասնաբաժինն ավելացել է 1,1 տոկոսից  մինչև 1,8 տոկոս, Ղազախստանի մասնաբաժինը` 10,7 տոկոսից մինչև 11,6 տոկոս։

Ըստ գնահատման, ռուսական ներկրումը ԵՏՄ երկրներից ավելացել է 31,2 տոկոսով երրորդր երկրներից իրականացվող մատակարարումները ԵՏՄ երկրների մատակարարումներով փոխարինելու ֆոնին, այդ թվում` զուգահեռ ներկրման խողովակներով։

Ընդհանուր առմամբ, ԵՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալը 2022թ.–ի 11 ամսում ավելացել է 12,9 տոկոսով և կազմել 74,6 մլրդ դոլար։ Բանկի վերլուծաբանների կանխատեսումներով, փոխադարձ առևտրի ծավալը 2022թ.–ին գնահատվում է 82–84մլրդ դոլար (մոտ 13 տոկոսի աճ) և 2023թ.–ին կարող է հասնել 87–95մլրդ դոլարի նոր պայմաններին տնտեսության ադապտացիայի և Եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային–լոգիստիկ ենթակառուցվածքի վերափոխման ֆոնին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post