ArCa-ն հայտնել է աշխատանքի խափանման մասին զեղծարարների գործողությունների պատճառով

16.02.2023 12:15
ArCa-ն հայտնել է աշխատանքի խափանման մասին զեղծարարների գործողությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./ԱՌԿԱ/. ArmenianCard ազգային վճարային համակարգը (ArCa) հայտնել է, որ աշխատանքի խափանման մասին զեղծարարների գործողությունների պատճառով:

«Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը», - նշել են վճարային համակարգից:

Նշվում է, որ 2023թ.-ի փետրվարի 13-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։ Խնդրին կարելի է ծանոթանալ կից ներկայացված հղումներով․https://support.apple.com/en-us/HT213635 https://www.howtogeek.com/.../safari-is-under-attack.../

«Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA) : Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում», - նշել են ArCa-ից։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post