«Smart» լուծում ԱրարատԲանկից. էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ՝ սկսած 9%-ից

14.04.2023 15:54
«Smart» լուծում ԱրարատԲանկից. էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ՝ սկսած 9%-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը՝ «Մուրան» ընկերության հետ համագործակցությամբ առաջարկում է «smart» լուծում՝ էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ ՀՀ դրամով՝ սկսած 12%-ից և ԱՄՆ դոլարով՝ սկսած 9%-ից։ Տարեկան տոկոսադրույքը կախված է վարկի ժամկետից, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել են բանկից, այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում հավանական հաճախորդներին ձեռք բերել էլեկտրոմոբիլ շահավետ պայմաններով և մրցունակ տոկոսադրույքով։ Վարկի սահմանաչափը ՀՀ ազգային արժույթի դեպքում կազմում է 2.000.000 – 50.000.000 ՀՀ դրամ, իսկ արտարժույթի դեպքում՝ 4.000 – 100.000 ԱՄՆ դոլար։

Էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկը հասանելի է 22-65 տարեկան այն հաճախորդներին, որոնք ունեն կայուն եկամտի աղբյուր և առողջ վարկային պատմություն: Կանխավճարը սկսած 10%-ից՝ կախված վարկունակությունից, որի գնահատումն իրականացվում է տեղում՝ «Մուրան» ՍՊ ընկերության ավտոսրահում։

«Էլեկտրոմոբիլի ձեռքբերումը ունի մի շարք առավելություններ՝ շրջակա միջավայրի պահպանում, արտանետումների կրճատում, բնապահպանական տարեկան վճարների բացակայություն, ընթացիկ սպասարկման ծախսերի էական կրճատում։

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար, ինչպես նաև վարկի վաղաժամկետ մարման տույժ չի գանձվելու, իսկ վարկի տրամադրման որոշումը կկայացվի տեղում՝ ընկերության ավտոսրահում րոպեների ընթացքում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Վարկի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։

«Geely» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Մուրան» ՍՊԸ-ն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post