Յունիբանկը անդամակցել է Ֆրանսիա- Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին

28.04.2023 12:00
Յունիբանկը անդամակցել է Ֆրանսիա- Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկը դարձել է Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ) անդամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Այն հնարավորություն կտա բանկին իր մասնակցությունն ունենալ Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ի անդամների միջև գործարար կապերի ամրապնդմնանն ու զարգացմանը: Համագործակցության շրջանակում Յունիբանկը մտադիր է իրականացնել նոր նախագծեր՝ ընդլայնելով հարաբերությունները ֆրանսահայ գործարար համայնքի և Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հետ:

Այս տարի Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Խորհրդի անդամ Ֆիլիպ Դելմոտը Փարիզում մասնակցեցին Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին, որն ուղղված էր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ներուժի զարգացմանը, բարձր տեխնոլոգիական և կայուն ու առանց ածխածնի տնտեսությանը:

Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը խթանում է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հիմնումը, ինչպես նաև աջակցում ֆրանսիական և հայկական ընկերություններին՝  տրամադրելով նրանց առևտրային ծառայություններ և անհրաժեշտ խորհրդատվություն:

Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին: Յունիբանկի զարգացման հիմնական ուղղություներն են՝ մանրածախ բիզնեսը, ՓՄՁ-ներին աջակցությունը, private banking-ը և միջազգային հաշվարկները: Բանկն ունի 54 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Յունիբանկի ծառայություններից օգտվում է Հայաստանի աշխատունակ բնակչության գրեթե մեկ երրորդը:

Յունիբանկն առաջինը Հայաստանում անցկացրեց IPO և տեղաբաշխեց իր արժեթղթերը բորսայում: 2022թ.-ին Յունիբանկը ճանաչվեց Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով:

Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝  ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Լինելով մանրածախ շուկայի առաջատարներից մեկն է՝ Յունիբանկը  գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Բանկի հաճախորդների համար արդեն հասանելի են Apple Pay և Google Pay անհպում վճարումները: 2022թ.-ի արդյունքներով Visa-ն Յունիբանկին շնորհել է Strong partnership in driving cashless մրցանակը: Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post