ԱրարատԲանկը բացել է հերթական մասնաճյուղը

08.05.2023 11:56
ԱրարատԲանկը բացել է հերթական մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Կոտայքի մարզի նորաբաց «Մուլտի Մեջիք Մոլ»-ում բացվել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի` ԱրարատԲանկի «Կոտայք» մասնաճյուղը, որը կգործի առևտրի կենտրոնի ժամային գրաֆիկի համաձայն՝ 10։00-ից 22։00-ը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։  

Ֆինանսական ժամանակակից լուծումներով և բանկային նորարարական տեխնոլոգիաներով մասնաճյուղը հաճախորդների հետ փոխգործակցության ևս մեկ հարթակ է, որի նպատակն է ապահովել վստահելի, կայուն միջավայր գործընկերների և հաճախորդների համար։

Նոր մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել մատուցվող ծառայությունների լայն շրջանակից, որը ընդգրկում է, սակայն չի սահմանափակվում բանկային և քարտային հաշիվներով, միջազգային դրամական փոխանցումներով, սպառողական և բիզնես վարկերով։ Մասնաճյուղին կից գործում է նաև բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը ինքնասպասարկման և հերթերից խուսափելու հնարավորություն է։

«Նոր բիզնես միջավայրում հերթական մասնաճյուղի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր հաճախորդակենտրոն գործունեությունը։ Հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած մասնաճյուղի պրոֆեսիոնալ աշխատակազմը կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ միաժամանակ բացահայտելով վերջիններիս կարիքներն ու խնդիրները սպասարկման ընթացքում», - նշել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանը։     

ԱրարատԲանկի մասնաճյուղային ցանցը ընդգրկում է 51 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post