Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք

23.06.2023 19:22
Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար հասանելի է դարձել բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service-ը (VSPS)՝ ավելի հեշտ, արագ դարձնելով բաժանորդագրությունների կառավարումը, ինչպես նաև հնարավորություն տալով կանխել ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից բաժանորդագրությունների դադարեցման միջոցով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Բաժանորդագրությունների կառավարման Visa Stop ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Converse Mobile հավելվածում Visa քարտի կարգավորումներից ընտրել «Կառավարել բաժանորդագրությունները» բաժինը: Այստեղ ներկայացված են տվյալ քարտի հետ կապված բոլոր բաժանորդագրությունները, և ցանկության դեպքում հաճախորդը կարող է դադարեցնել կամ ակտիվացնել դրանք: 

Ծառայությունից օգտվելու և բաժանորդագրությունների ցանկում փոփոխությունների համար բավարար է մի քանի վայրկյանը:

Տեսանյութն՝ այստեղ:

Մանրամասները՝ conversebank.am, 010 511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post