Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի ժամանակավոր կդադարեցվի

10.08.2023 13:37
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի ժամանակավոր կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն տեղեկացնում է, որօգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից մինչև սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Ինչպես նշվում է կարգավորչի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ, ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը:

ԿԲ-ն Ներողություն է հայցում հնարավոր անհարմարությունների համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post