Գնաճը Հայաստանում տարեվերջին կկազմի մոտ 0%. ՀՀ ԿԲ

12.09.2023 19:53
Գնաճը Հայաստանում տարեվերջին կկազմի մոտ 0%. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում տարեվերջին կկազմի մոտ 0%, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:  

«Հաջորդ տարվա ընթացքում մենք կմոտենանք մեր թիրախային ցուցանիշին՝ 4%», - ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ: Վերջին երեք ամսում Հայաստանում գրանցվում է գների անկում

: Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, օգոստոսին՝ 0,2%: 2023թ:-ի պետբյուջեում գնաճն ամրագրված է 4%-ի սահմանում (±1,5%): Ընթացիկ տարվա հունիսին ԿԲ-ն ակնկալում էր, որ 12-ամյա գնաճը տարեվերջին կլինի այդ թիրախային ցուցանիշից մի փոքր ցածր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post