Երևանում 34–ամյա տղամարդը կասկածվում է կեղծ դոլարներ իրացնելու մեջ

14.09.2023 14:37
Երևանում 34–ամյա տղամարդը կասկածվում է կեղծ դոլարներ իրացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի բանկի աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցի մասնաճյուղում հաճախորդը ներկայացրել է 50 ԱՄՆ դոլար արժողության կեղծ երեք թղթադրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ ձեռք բերելու կամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ, 34-ամյա մի երիտասարդ:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post