Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի բանկային համակարգից արտարժութային ավանդների դուրսբերման միտում չկա․ ԿԲ

01.11.2023 12:18
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի բանկային համակարգից արտարժութային ավանդների դուրսբերման միտում չկա․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկային համակարգում արտարժութային ավանդների դուրսբերման միտում չկա, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարվա սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո նման զարգացումներ նկատելի՞ են, թե՞ ոչ։

«Ռեզիդենտների ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին ամսական կտրվածքով աճել է 0.7%-ով։ Իրավաբանական անձանց արտարժութային ցպահանջ ավանդներն աճել են 4.9%-ով, իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդները՝ 3.7%-ով։ Ֆիզիկական անձանց արտարժութային ցպահանջ ավանդներն աճել են 4,7%-ով, իսկ ժամկետային արտարժութային ավանդները նվազել են 0,8%-ով: Այսպիսով, չկա միտում, որը վկայում է արտարժութային ավանդների դուրսբերման մասին»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ Գալստյանը տեղեկացրեց, որ ռեզիդենտների ընդհանուր ավանդների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ֆիքսված փոխարժեքով կազմում է 25,2%, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 16,8%:

ԿԲ նախագահը նշեց նաև, որ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանն այս պահին ոչինչ չի սպառնում։

«ԿԲ-ն կառավարության, բանկերի և Ազգային ժողովի գործընկերների հետ պետք է քննարկի ստեղծված իրավիճակի ողջամիտ և լավագույն լուծումը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է լուծվելու Հայաստանի բանկերին Արցախի կառավարության պարտքի հարցը։

Գալստյանի խոսքով՝ այս պահին վերջնական քննարկումներ դեռ չեն եղել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post