Զրոյից մինչև միջազգային շուկա. «Ֆլեքսոպակ» (ՎԻԴԵՈ)

13.11.2023 14:23
Զրոյից մինչև միջազգային շուկա. «Ֆլեքսոպակ» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «Ֆլեքսոպակ» ընկերությունը շուրջ 2 տասնամյակ զբաղվում է տպագրությամբ։

Առաջին քայլը արհեստական թաղանթների վրա իրականացվող ֆլեքսո տպագրությունն էր, որի հիմքով էլ հետագայում տպարանը ձեռք բերեց նոր սարքեր՝ սննդային փաթեթավորման բոլոր տեսակների արտադրության համար:

Այժմ տպարանը համալրված է տպագրական բազմաթիվ սարքավորումներով, ինչպես նաև նորագույն ֆլեքսո տպագրական մեքենայով, որի շնորհիվ կատարվում է ոչ միայն բազմագույն ֆլեքսո տպագրություն, այլև հետտպագրական աշխատանքներ։ Ընկերությունը կատարում է դիզայնի մշակումից մինչև տպագրություն՝ կաղապարների պատրաստում, վակուումային, հերմետիկ փաթեթներ ու պիտակներ:

Փաթեթների արտադրության մեջ օգտագործվող նյութերը թույլատրելի են սննդամթերքի հետ անմիջական շփման համար և համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

«Ֆլեքսոպակի» գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվում է նոր սարքավորումներով։

«Մեր տպարանում շեշտը դրված է արագության և որակի վրա։ Մենք զբաղվում ենք ֆլեքսո տպագրությամբ՝ սկսած ինքնակպչուն պիտակներից մինչև զանազան ապրանքատեսակների` սննդի համար նախատեսված փաթեթավորումների տպագրություն։ Այժմ մենք Հայաստանում համագործակցում ենք բոլոր խոշոր արտադրողների հետ ինչպես մսամթերքի, կաթնամթերքի, այնպես էլ խմիչքի արտադրությամբ զբավող կազմակերպությունների հետ։ Արտահանումներ կատարվում են Վրաստան, Թուրքմենստան, ռուսական շուկա։ Մեր կազմակերպությունում տպագրական մի շարք մեքենաներ ձեռք են բերվել Ակբա Լիզինգի հետ համագործակցության շնորհիվ։ Ներկայումս ձեռք են բերվում նոր մեքենաներ՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարելու և արտաքին շուկաներից ներմուծումը հնարավորինս կրճատելու նպատակով»,- նշում է «Ֆլեքսոպակ» ընկերության վաճառքի բաժնի մենեջեր Հրաչյա Գասպարյանը։

«Ֆլեքսոպակ» ընկերությունը առաջիկայում ևս նախատեսում է համալրել արտադրական հաստոցները և ընդլայնել գործունեությունը միջազգային շուկայում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post