Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Դանիել Ազատյանը

15.11.2023 19:37
Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Դանիել Ազատյանը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական և միջազգային կառույցներում: Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ակտիվացնել ՀԲՄ դերակատարությունը հատկապես բանկային մասնագետների կրթության, բանկային ոլորտում վերջին տարիներին տեղ գտած փոփոխություններին և զարգացումներին համահունչ աշխատանքների իրականացման ասպարեզներում:

ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա հարուստ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է Բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում՝ հանդիսանալով Գործադիր կոմիտեի անդամ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post