«Հայբիզնեսբանկը» վերաբրենդավորվել է և վերանվանվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»

17.11.2023 13:45
«Հայբիզնեսբանկը» վերաբրենդավորվել է և վերանվանվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 14–ի որոշմամբ, վերաձևակերպվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 40 լիցենզիան՝ պայմանավորված «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ֆիրմային անվանման փոփոխության հետ (ֆիրմային նոր անվանումն է՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ), հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել են «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, վերաբրենդավորվել և ս.թ. նոյեմբերի 17-ից վերանվանվել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, որը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ լիիրավ իրավահաջորդն է:

«Բանկն ընթանում է թվային նոր պրոդուկտների կատարելագործման ուղղությամբ՝ իր հաճախորդների համար ապահովելով բոլոր գործընթացների առավելագույն հարմարավետությունը և որակյալ սպասարկումը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post