21.11.2023 11:39
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները ՀՀ–ում ապրանքների միակն խումբն են, որտեղ հոկտեմբերին գրանցվել է գնանկում (3%՝ տարեկան կտրվածքով), նշվում է «Armenia Monthly Economic Update – November 20230» ՀԲ–ի հաշվետվության մեջ։
«Դա նպաստեց ընդհանուր գնաճի դանդաղման», – նշվում է հետազոտության մեջ։
ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ հոկտեմբերին գնաճը Հայաստանում կայունացել է 0,1%–ի մակարդակում (տարեկան կտրածքով)։
«Դա հանգեցրեց միջին գնաճի նվազման մինչև 2,5%, ինչը զգալիորեն ցածր է 4%–անոց թիրախային ցուցանիշից», – նշվում է հետազոտության մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը հոկտեմբերի 31–ի նիստի ժամանակ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 9,5%, ինչը դարձավ չորրորդ նվազումը 2023թ․–ին։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2023թ․–ի հոկտեմբերին, 2022թ․–ի հոկտեմբերի համեմատ, կազմել է 0,1%, նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ – 0,3%։ 2023թ․–ի պետբյուջեում գնաճն ամրագրված է 4% մակարդակում (±1,5%)։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին ԿԲ–ն կանխատեսել է, որ 12–ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0%, իսկ հաջորդ տարվա ընթացքում կկայունանա 4% թիրախային ցուցանիշի շրջանակում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: