ԱՄՆ–ում ՀՀ դեսպանն ու ՀԲ խմբի գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

22.11.2023 15:00
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանն ու ՀԲ խմբի գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 20-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային Բանկի Խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ Գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ, հայտնում են ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։

Դեսպան Մակունցն ու Յ․Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական և երկարաժամկետ առաջնահերթությունների հիման վրա համագործակցության խորացման ուղիները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post