30.11.2023 11:11
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ն հայտարարել է Tradernet առևտրային հարթակի գործառույթների զգալի ընդլայնման մասին։ Հարթակի օգտատերերը Freedom Holding Corp-ի ավելի քան 300 հազար հաճախորդներ են ամբողջ աշխարհից։
Այժմ հարթակի ողջ ֆունկցիոնալությունը հասանելի է հայերենով, ինչը հայալեզու ներդրողներին հնարավորություն կտա առավել հարմարավետ և արդյունավետ օգտագործել Tradernet-ի բոլոր առավելությունները։
«Մեր գլոբալ հարթակի լեզվական տեղայնացումը կարևոր քայլ է Հայաստանում մասնավոր ներդրողների համար կապիտալի շուկաների հասանելիության բարձրացման ուղղությամբ: Մենք հպարտ ենք, որ կարող ենք հաճախորդներին տրամադրել մեր հարթակի բոլոր ներդրումային հնարավորությունները իրենց մայրենի լեզվով»,- նշում է Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը։
Այս նախաձեռնությունն ընդգծում է, որ Freedom Broker Armenia-ն շարունակում է նպաստել Հայաստանի կապիտալի շուկաների զարգացմանը՝ իր օգտվողներին տրամադրելով օպտիմալ և հարմար լուծումներ՝ օգնելու նրանց հասնել իրենց ֆինանսական նպատակներին:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: