Հայաստանում ապահովագրավճարների ծավալը երրրոդ եռամսյակում կազմել է 17,7մլրդ դրամ

06.12.2023 17:37
Հայաստանում ապահովագրավճարների ծավալը երրրոդ եռամսյակում կազմել է 17,7մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ապահովագրավճարների ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 14,509.0 մլն դրամ։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական կոմիտեի «Հայաստանի ապահովագրական ընկերությունների գործունեությունը 2023 թվականի երրորդ եռամսյակում» հաշվետվության մեջ։

Այս տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 24 149.6 մլն դրամ, երկրորդ եռամսյակում՝ 17 731.9 մլն դրամ, իսկ 2022 թվականի տարեկան ցուցանիշը կազմել է 62 233.0 մլն դրամ։

Ապահովագրավճարների ընդհանուր ծավալից երրորդ եռամսյակում 4,469,8 մլն դրամը բաժին է ընկել անձնական ապահովագրությանը, 2,610,2 մլն դրամը՝ գույքի, 230,4 մլն դրամը՝ պատասխանատվությանը, 6,518,7 մլն դրամը՝ ցամաքային տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը, 679,9 միլիոն դրամը՝ այլ տեսակներին։

Ապահովագրական վճարների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8,838,7 մլն դրամ (առաջին եռամսյակում՝ 7,251,4 մլն դրամ, երկրորդ եռամսյակում՝ 10,731,6 մլն դրամ, 2022թ.՝ 29,259,9 մլն դրամ)։ Այս ծավալից 3 668,5 մլն դրամը բաժին է ընկնում անձնական ապահովագրությանը, 2,865,7 մլն դրամը՝ գույքի, 20,7 մլն դրամը՝ պատասխանատվության, 2,282,7 մլն դրամը՝ ցամաքային տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, 1,1 մլն դրամը՝ այլ տեսակներին։

Հայաստանում գործում է 8 ապահովագրական ընկերություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post