ԿԲ–ն անփոփոխ է թողել զրոյական գնաճի կանխատեսումը 2023թ․–ի արդյունքում

12.12.2023 17:37
ԿԲ–ն անփոփոխ է թողել զրոյական գնաճի կանխատեսումը 2023թ․–ի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն ակնկալում է զրոյական գնաճ 2023թ․–ի արդյունքում, հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՀՀ ԿԲ–ն նմանատիպ կանխատեսում էր արել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին։

«Միաժամանակ մենք կարծում ենք, որ հաջորդ տարվա վերջին գնաճը կմոտենա մեր թիրախային ցուցանիշին», – ասաց Գալստյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի 2023թ․–ի պետբյուջեում գնաճն ամրագրված է 4% մակարդակում (±1,5%)։ Նմանատիպ ցուցանիշ է ներկայացված 2024թ․–ի պետբյուջեում։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 2023թ․–ի նոյեմբերին, 2022թ․–ի նոյեմբերի համեմատ, գրանցվել է 0,5%–ի գնանկում, ամսվա ընթացքում գրանցվել է 0,5%–ի գնաճ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post