Մարտի 5-ին կանցկացվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումաֆինանսական համաժողովը

14.12.2023 15:37
Մարտի 5-ին կանցկացվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումաֆինանսական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով Հայաստանում առաջին ներդրումաֆինանսական համաժողովը, որը նախատեսված էր 2023 թվականի հոկտեմբերին, կանցկացվի 2024 թվականի մարտի 5-ին։

Ինչպես նախապես պլանավորված էր, միջոցառումը կազմակերպվելու է Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Համաժողովը կդառնա շուկայի հիմնական մասնակիցների, ներառյալ պետական ​​իշխանությունների, բիզնեսի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և հանրության միջև փոխգործակցության առաջատար հարթակ: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, բիզնես առաջնորդներ, մասնավոր ներդրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Հայաստանում առաջին ներդրումային համաժողովին հանդիպում են գաղափարները, ի հայտ են գալիս նոր հնարավորություններ և ձևավորվում ներդրումային միջավայրի ապագան: Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված կողմերին միանալ մեր համաժողովին և միասին ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման համար»,- նշում է Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Համաժողովի գլխավոր միջոցառումը կլինի լիագումար նիստը, որին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ղեկավարները, առաջատար բանկերը, ինչպես նաև հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ։

Համաժողովը հարթակ է լինելու կապիտալի շուկաների ոլորտի հիմնական խաղացողների և փորձագետների հետ փոխգործակցության, ակտիվ երկխոսության և մտքերի փոխանակման համար: Միջոցառումը կօգնի բացահայտել կապիտալի շուկաների ոլորտում առկա միտումներն ու ռազմավարությունները, ինչպես նաև ծանոթանալ նոր գործիքների և ներդրումային հնարավորությունների հետ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post