Արժույթի ճկուն փոխարժեքը լավ է ծառայել Հայաստանում արտաքին ցնցումները մեղմելու համար․ ԱՄՀ

15.12.2023 19:37
Արժույթի ճկուն փոխարժեքը լավ է ծառայել Հայաստանում արտաքին ցնցումները մեղմելու համար․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Արժույթի ճկուն փոխարժեքը լավ է ծառայել Հայաստանում արտաքին ցնցումները մեղմելու և պահուստային բուֆերներ ստեղծելու գործում, ասվում է  Արժույթի միջազգային հիմնադրամի  կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահի պաշտոնակատար Բո Լիի հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լողացող փոխարժեքի բարդությունն ու գեղեցկությունն այն է, որ այն շատ դժվար է կանխատեսել հազարավոր գործոնների ազդեցության պատճառով, բայց մյուս կողմից՝ հենց լողացող փոխարժեքի ֆենոմենն է թույլ տալիս Հայաստանի նման երկրներին, որոնք ունեն փոքր բաց տնտեսություն, կլանել արտաքին ցնցումները և որոշակիորեն կարգավորել երկրում տեղի ունեցող գործընթացները։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին, նույն տարվա հոկտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0,4 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է դրամի նկատմամբ դոլարի հաշվարկային փոխարժեքի 2 տոկոսանոց աճ։ 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 402,5 դրամ, ինչը 1,8 տոկոսով գերազանցում է 2022 թվականի նոյեմբերի համապատասխան ցուցանիշը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post