Հայաստանում մտադիր են կատարելագործել գնաճը հաշվարկելու մոդել

18.12.2023 21:15
Հայաստանում մտադիր են կատարելագործել գնաճը հաշվարկելու մոդել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում աշխատանքներ են տարվում գնաճի հաշվարկման մոդելի կատարելագործման ուղղությամբ, որը ներդրվել է 2006 թվականին, ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք աշխատում ենք ավելի կատարելագործված մոդելի վրա։ Ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ մենք աշխարհում առաջինն ենք, որ ցանկանում ենք փոխել այս framework–ը, արդիականացնել այն: Մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք այն մակարդակին, որ Կանադայի բանկը, որը նույնպես մտածում է framework–ը փոխարինելու մասին, որպես նօրինակ է վերցնում մեր աշխատանքը։ Նրանք վերցնում են մեր մոտեցումները»,- ասաց նա Երևանի պետական ​​համալսարանում դրամի 30-ամյակին նվիրված պլենար քննարկումների ժամանակ։

Քանի որ գների դինամիկան զգալի անկայունություն է դրսևորում՝ պայմանավորված, մասնավորապես, որոշակի ապրանքների և ծառայությունների արտադրության և սպառման սեզոնայնության ազդեցությամբ, պետական ​​կարգավորվող գների փոփոխությանմբ, գների մակարդակի երկարաժամկետ փոփոխությունները կարգավորելու համար, Կենտրոնական բանկը, օգտագործելով միջազգային փորձը՝ մշակել է բազային գնաճի հաշվարկման մեթոդաբանություն։ Այս մեթոդով հաշվարկված բազային գնաճն արտացոլում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության ազդեցությունը գների մակարդակի վրա: Բազային գնաճի ցուցանիշը հրապարակված է Կենտրոնական բանկի պարբերական պաշտոնական հրապարակումներում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post