Freedom Broker Armenia-ն սկսել է կրթական սեմինարների շարք

19.12.2023 19:02
Freedom Broker Armenia-ն սկսել է կրթական սեմինարների շարք

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ն կազմակերպել էր ֆինանսական գրագիտության վերաբերյալ կրթական սեմինար լրատվամիջոցների ղեկավարների և երևանյան առաջատար հրատարակությունների լրագրողների համար: Միջոցառումը տեղի է ունեցել Ծաղկաձորում։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այս իրադարձությամբ մեկնարկել են մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են ֆինանսական և ներդրումների ոլորտում կրթության խթանմանը:

Կրթական կենտրոնի թրեյներ և ուսուցիչ, ալիքային վերլուծության, միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի ոլորտի փորձագետ Մաքսիմ Սոլոդուխոն առաջատար ԶԼՄ-ների խմբագիրների և լրագրողների հետ կիսվեց ներդրումային ռազմավարությունների ոլորտում իր փորձով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ զրոյից ներդրումային պորտֆելի ստեղծման հիմունքներին, ֆինանսական շուկայի դինամիկ աշխարհում ռիսկերը նվազագույնի հասցնելու և ակտիվների պաշտպանության ռազմավարություններին, ինչպես նաև հասկանալ շուկայական տնտեսության զարգացման հիմնական սկզբունքները և ֆինանսական շուկայի պատմությունը:

«Կրթությունը ֆինանսական հզորացման հիմնաքարն է, և նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում կապիտալի շուկայի զարգացման գործում», – նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post