Նոյեմբերին հայկական դրամը հիմնականում պահպանել է կայունությունը․ ՀԲ

21.12.2023 11:11
Նոյեմբերին հայկական դրամը հիմնականում պահպանել է կայունությունը․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերին հայկական դրամը հիմնականում պահպանել է կայունությունը։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2023» զեկույցում։

Նշվում է, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 403,1 դրամ, ինչը 1,8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Նոյեմբերին միջազգային պահուստները նվազել են 177 մլն դոլարով, ինչի արդյունքում ներմուծման ծածկույթը նվազել է մինչև 3,1 ամիս»,- գրում են ՀԲ վերլուծաբանները։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին, նույն տարվա հոկտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0,4 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է դրամի նկատմամբ դոլարի հաշվարկային փոխարժեքի 2 տոկոս աճ։ 2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 402,5 դրամ, ինչը 1,8 տոկոսով գերազանցում է 2022 թվականի նոյեմբերի համապատասխան ցուցանիշ (395.4 դրամ):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post