Արտերկրից Հայաստան իրականացված ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 11 ամսում կազմել են 2 տրլն․ դրամ

12.01.2024 15:12
Արտերկրից Հայաստան իրականացված ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 11 ամսում կազմել են 2 տրլն․ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով անդրսահմանային փոխանցումները 2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել են 2,04 տրլն. դրամ՝ 2022թ․–ի նույն ժամանակահատվածում գրանցված 1,96 տրիլիոն դրամի համեմատ, նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Ռուսաստանի Դաշնությունից իրականացված փոխանցումները 2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել են 1,43 տրլն. դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,34 մլրդ դրամի դիմաց՝ աճելով մոտ 1,1 անգամ։ ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները նվազել են. 2023 թվականի 11 ամիսների ընթացքում դրանց ծավալը կազմել է 233,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբերի 265,8 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ, Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումների ծավալն այս տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 1,46 տրլն. դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 989,8 մլրդ դրամ։ Աճը կազմել է մոտավորապես 1,5 անգամ։

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն իրականացված փոխանցումներն այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել են 235 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 172,1 մլրդ դրամի դիմաց, իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 168,2 մլրդ դրամ՝ 124,4 մլրդ դրամի դիմաց։ Այսպիսով, 2023 թվականի 11 ամիսների ընթացքում անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 584,4 մլրդ դրամ՝ 2022 թվականի հունվար-նոյեմբերի 970,7 մլրդ դրամի դիմաց։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post