Հայաստանը կմիանա AIIB–ին՝ ձեռք բերելով 37,4մլն դոլարի բաժնետոմսերի փաթեթ

26.01.2024 13:48
Հայաստանը կմիանա AIIB–ին՝ ձեռք բերելով 37,4մլն դոլարի բաժնետոմսերի փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB)՝ ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 37,4 մլն դոլար արժողությամբ փաթեթը։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում։

AIIB-ին Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականին և այժմ հասել են իրենց տրամաբանական ավարտին։

Переговоры о присоединении Армении к AIIB начались еще в 2016 году и теперь подошли к своему логическому завершению.

AIIB–ի մասին

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (AIIB) սկսել է իր գործունեությունը 2016 թվականին՝ 57 հիմնադիր անդամներով (37 տարածաշրջանային և 20 ոչ տարածաշրջանային): Գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինում։ 2023 թվականի վերջին բանկն ունի 109 հաստատված անդամ, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության մոտավորապես 81%-ը և համաշխարհային համախառն ներքին պրոդուկտի 65%-ը։

AIIB-ը, լինելով զարգացման բազմակողմ բան, կենտրոնացած է զարգացող Ասիայի վրա, բայց անդամներ ունի ամբողջ աշխարհում, ներդրումներ է կատարում ավելի քան 10 երկրներում տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և քաղաքային զարգացման ոլորտներում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post