02.02.2024 19:37
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը կազմում է 90%, ուրբաթ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Այս թիվը, նրա խոսքով, շարունակում է աճել։
«2023 թվականի 11 ամիսների ընթացքում ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունն աճել է 3,5%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4%-ով, շինարարական աշխատանքները՝ մոտ 8,5%-ով, իսկ ուղևորափոխադրումները՝ մոտ 13%-ով»,- ասել է Միշուստինը Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նման արդյունքները, նրա խոսքով, հնարավոր են դարձել միության անդամ երկրների համատեղ ակտիվ փոխգործակցության արդյունքում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: