09.02.2024 11:51
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2023 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 5,677,166 մլն դրամ՝ սեպտեմբերի 5,380,774 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Միաժամանակ ոչ ռեզիդենտներից ավանդների ծավալը դեկտեմբերին կազմել է 1,36 տրլն. դրամ՝ սեպտեմբերին գրանցված 1,27 տրլն դրամի դիմաց, իսկ բնակիչներից՝ ռեզիդենտներինը՝ 4,32 տրլն դրամ՝ սեպտեմբերին գրանցված 4,09 տրլն դրամի դիմաց։
Հաշվետվության մեջ նշվում է, որ դեկտեմբերի վերջին ոչ ռեզիդենտներից ավանդների ցուցանիշում ներառված չեն ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, տնային տնտեսությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ինչպես նաև ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների ժամկետային ավանդները։
2,56 տրլն դրամ ծավալով ռեզիդենտների դրամային ավանդների կառուցվածքում (սեպտեմբերին՝ 2,39 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (այդ թվում՝ հաշիվները) դեկտեմբերի վերջին կազմել են 1,09 տրլն դրամ (օգոստոսին՝ 1,1 տրլն դրամ), իսկ ժամկետային ավանդները՝ 1,30 տրլն դրամ (օգոստոսին՝ 1,31 տրլն դրամ)։
1,7 տրլն. դրամ ծավալով արտարժութային ավանդների կառուցվածքում (օգոստոսին՝ 1,6 տրլն դրամ) ցպահանջ ավանդները (այդ թվում՝հաշիվները) կազմել են 1,23 տրլն դրամ (սեպտեմբերին՝ 1,09 տրլն դրամ), իսկ ժամկետային ավանդները՝ 1,33 տրլն. դրամ (սեպտեմբերին՝ 1,30 տրլն դրամ)։
Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 2,601,347 մլն դրամ, ինչը 139,224 մլն դրամով կամ 5,7%-ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից և 487,676 մլն դրամով կամ 23. 1%-ով ավելի 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Դեկտեմբերին առևտրային բանկերի ավանդների գծով գործարքների տոկոսադրույքը կազմել է 8,16% (սեպտեմբերին՝ 8,60%)։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: