12.02.2024 12:17
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գնաճը մինչև առաջին կիսամյակի վերջ կարող է մոտենալ ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային միջակայքի սահմանին, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։
«Հայաստանում գները հունվարին տարեկան կտրվածքով նվազել են 0.9%-ով, մեկ ամիս առաջ գրանցված 0,6 տոկոսանոց նվազումից հետո։ Սա հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների գների դինամիկայով (հունվարին՝ -5,8% տարեկան կտրվածքով դեկտեմբերին գրանցված -4,8%–ից հետո) ներմուծվող ապրանքների արժեքի նվազման ֆոնին: Մենք ակնկալում ենք գնաճի արագացում առաջին եռամսյակի վերջին»,- ասվում է հետազոտության մեջ։
2024 թվականի պետական բյուջեում գնաճը սահմանվել է 4% (±1,5%)։ 2023 թվականի արդյունքում երկրում գրանցվել է 0,6% գնանկում, իսկ 2024 թվականի հունվարին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,9%։ Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ տարեվերջին երկրում կլինի զրոյական գնաճ։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը մինչև 2024 թվականի կեսը կվերադառնա և կկայունանա Կենտրոնական բանկի 4 տոկոս թիրախի շուրջ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: