Bank of Georgia Group PLC–ին բանակցություններ է վարում Ամերիաբանկի հնարավոր ձեռք բերման շուրջ

16.02.2024 11:58
Bank of Georgia Group PLC–ին բանակցություններ է վարում Ամերիաբանկի հնարավոր ձեռք բերման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Bank of Georgia Group PLC –ին նախօրեին հաստատել է, որ բանակցություններ է վարում Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Ամերիաբանկի ձեռք բերման հնարավորության շուրջ։

Բանկից հայտարարել են, որ պոտենցիալ գործարքը կֆինանսավորվի լրացուցիչ կապիտալի հաշվին՝ առանց դիվիդենտների փոփոխության և ընկերության կապիտալի բաշխման։

Ամերիաբանկից «ԱՌԿԱ» գործակալությանը հաստատել են այն փաստը, որ բանակցություններ են ընթանում։

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսատեխնոլոգիական հաստատություններից է։ Ամերիաբանկի ակտիվների ծավալը գերազանցում է 1 տրիլիոն դրամը։ Bank of Georgia Group PLC–ին Մեծ Բրիտանիայում գրանցված հոլդինգային ընկերություն է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post