20.02.2024 15:05
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Միջազգային բրենդեր ունեցող բանկերի ներկայությունն ու մուտքը Հայաստանի բանկային հատված ցանկալի է և կարևոր, հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ «ԱՌԿԱ» գործակալության խնդրանքով մեկնաբանելով վերջին գործարքները երկրի ֆինանսական շուկայում։
Փետրվարի 6–ին Արդշինբանկը հայտնել է, որ եկել է համաձայնության HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։ Փետրվարի 19–ին Ամերիաբանկը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ։
«Դա կարևոր երևույթ է Հայաստանի բանկային համակարգի համաչ։ Մենք դրական ենք վերաբերվում փոփոխություններին բանկային համակարգում, դա հաղորդում է նոր շունչ, ազդակ, էներգիա», – ասաց Ազատյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Նա ձեռնպահ մնաց գնահատել գործարքներն՝ ընդգծելով, որ նրանք դեռ պետք է հավանության արժանանան Հայաստանի կենտրոնական բանկի կողմից։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե Արդշինբանկի կողմից HSBC Բանկ Հայաստանի ձեռք բերման գործարքն, արդյոք, ազդակ չէ՞ այն մասին, որ Հայաստանն այսուհետ հետաքրքիր չէ համակարգաստեղծ բանկերին՝ ՀԲՄ նախագահն ասաց, որ «HSBC խումբը վերջին տարիներին վարում է կապիտալի կենտրոնների վերաբաշխման քաղաքականություն և նախընտրում է այլ շուկաներ»։
«2021թ․–ից HSBC–ին գնացել է յոթ երկրների շուկաներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Հունաստանից, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ երկրներից», – ասաց նա։
BOGG–ին Ամերիաբանկի միանալու գործարքի առումով Ազատյանն ասաց, որ Bank of Georgia Group–ը միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը գնանշվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում, իսկ Խմբի բաժնետերերի թվում են աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպությունները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: