VISA–ն փորձում է իր թոփ նորարարությունները ներդնել Հայաստանում․ տարածաշրջանային մենեջեր (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

23.02.2024 14:54
VISA–ն փորձում է իր թոփ նորարարությունները ներդնել Հայաստանում․ տարածաշրջանային մենեջեր (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ VISA–ն փորձում է այնպես անել, որպեսզի Հայաստանը միշտ լինի երկիր, որտեղ ընկերությունը ներմուծում է իր թոփ նորարարությունները, զարգացնում վճարումների ցանցն ու շարունակում է ավելացնել առավելությունները քարտապանների համար, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Կովկասում VISA-ի տարածաշրջանային մենեջեր  Դիանա Կիգուրաձեն։

«Visa–ն համաշխարհային առաջատարն է թվային վճարների ոլորտում, որը ստեղծել է ամենանորարարական, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցերից մեկն աշխարհում։ Visa–ն օգտագործում է նորարարական տեխնոլոգիաներ և միջազգային փոորձ մեր նպատակին հասնելու համար՝ բարձրացնել տրամադրությունը բոլորին և ամենուր, լավագույն կերպով վճարել և ստանալ վճար։ Visa–ի ցանցն ընդգրկում է ավելի քան 200 երկիր և տարածք։ Visa–ն նպաստում է անկանխիկ էկոհամակարգի զարգացմանն ու իր ներդրումն է կատարում տնտեսությունների կայուն թվային վերափոխման մեջ ամբողջ աշխարհում», – ասաց նա։

Կիգուրաձեն նշեց, որ VISA–ն արդեն վաղուց հեռացել է մի ընկերության ճանապարհից, որը պարզապես զբաղվում է քարտերով։

«Մենք կարծում ենք, որ այն ընկերություն է, որը զարգացնում է թվային վճարումները, մենք քարտերից շատ ավելի հեռու ենք գնացել՝ քարտային մեխանիզմների սահմաններից դուրս։ Մենք հպարտանում ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում առաջատարն ենք նոր տեխնոլոգիաների ներդրման տեսակետից։ Մենք մեր գործընկեր բանկերի հետ միասին գործարկել ենք այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Apple Pay–ն ու Google Pay–ը, զարգացնում ենք անդրսահմանային փոխանցումները», – ասաց նա։

Տարածաշրջանային մենեջերը նաև տեղեկացրեց Tap to Phone նորարարության մասին, որը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսներն օգտագործել որպես POS տերմինալ։

Visa ընկերության մասին

Visa–ն համագործակցում է մոտ 14 500 ֆինանսական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում։ Visa–ն սպասարկում է ավելի քան 130 մլն առևտրային կետեր և կառավարում է 4․3մլրդ վճարային ռեկվիզիտներ։ 2023թ․–ին վճարների ընդհանուր ծավալը Visa ցանցում կազմել է տպավորիչ թիվ՝ 15 տրիլիոն դոլար։

Visa–ն վճարների  ընդունում է, անվտանգություն, հարմարավետություն, արագություն և հուսալիություն։ Visa–ի աճի շարժիչ ուժերից մեկը լրացուցիչ ծառայություններն են, որոնք օգնում են հաճախորդներին և գործընկերներին օպտիմալացնել աշխատանքը, բիզնեսին՝ բարգավաճել, իսկ հաճախորդներին՝ ստանալ լավագույն վճարային փորձ։

ՀՀ ԿԲ–ի տվյալներ

ԿԲ–ի տվյալներով, 2023թ․–ի չորրորդ եռամսյակում Հայաստանում շրջանառության մեջ է եղել 1 723 418 VISA քարտ, որոնք թողարկվել են հայկական առևտրային բանկերի կողմից (նույն տարվա երրորդ եռամսյակի1 658 117–ի և 2022թ․–ի չորրորդ եռամսյակի 1 511 646 –ի դիմաց)։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում VISA քարտերով Հայաստանի տարածքում կատարվել է 931 731մլն դրամի 61 697 201 գործարք (նույն տարվա երրորդ եռամսյակի 56,247,049 գործարքների դիմաց՝ 815,862 մլն դրամ ծավալով, իսկ 2022 թվականի չորրորդ եռամսյակի 31,327,323 գործարքի դիմաց՝ 673,330 մլն դրամ ծավալով)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post