Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին

28.02.2024 15:31
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կարևորելով սոցիալական ոլորտի նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը  հանգանակել է 3 մլն ՀՀ դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի Տարածաշրջանային Բժշկական Կենտրոնում երեխայի զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար, հաղորդում է Ռոստելեկոմի մամուլի ծառայությունը։

Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև  իրականացնել մասնագետների վերապատրաստում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։

Այս նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի, Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:

Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության  կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» - նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսվում է 2024թ-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024թ-ի աշնանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post